Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունիսի 9-ին քննարկվելու է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հետ կապված հարցը․ Ռուբեն Մելիքյան
«Մենք ունենք պատկերացում, որ բավական հաճախ կրկնվող հարցեր են տրվում, բավական հաճախ հարցեր են տրվում, որոնք ուղղակի չեն բխում եղած դատավարական վիճակից։ Անձը պատասխանած է լինում հարցին կամ ակնհայտ է, որ դատախազությունը փորձում է ինչ-որ 1 -2 բառ քաշելով իր համար, առանց այն էլ ոչ այնքան, մեր պատկերացմամբ, բարենպաստ վիճակը, իսկ ակնհայտ է այս քաղաքական հետապնդման պայմաններում, տեսնում են, թե ինչ է իրենից ներկայացնում մեղադրանքը»,- այս մասին Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ դրականն այն է, որ այսօր ունեցել են մեկ վկայի կիսատ թողած հարցաքննության ավարտը, 2-րդ վկայի ամբողջական հարցաքննություն։
«Հունիսի 9 քննարկվելու է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հետ կապված հարցը, և մենք ունենք է՛լ ավելի մեծ հիմքեր պնդելու, որ անազատության հետ կապված խափանման միջոցի կարիք այլևս չկա, բայց, նորից ասեմ, սա մենք համարում ենք քաղաքական հետապնդում։ Բոլորովին վերջերս, ԵժԿ-ն վերահաստատեց իր նախորդ գնահատականն այն մասին, որ Արմեն Աշոտյանը հանդիսանում է քաղաքական բանտարկյալ, այս տեսանկյունից կարծում ենք, որ քաղաքական դատավարությունները և քաղաքական հետապնդումներ ունեն ուրույն տրամաբանությունը»,- ասաց նա։